Քաղաքական - Քոչարյանը վստահեցրեց՝ Դավթյանը նստած լսելու է, Դավթյանն էլ պատասխանեց՝ փորձի

Ձեր մեղադրանքն ընդհանրապես իրավական դաշտի հետ կապ չունի, ինչ ուզեմ ասելու եմ և նստած լսելու ես: Այս մասին այսօր Նոր Նորքի դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբրետ Քոչարյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Վերջինս ընդհատել էր Քոչարյանի խոսքը՝ կոչ անելով խոսքերում կոռեկտ լինել:

«Փորձի»,-արձագանքեց դատախազը։

Շարունակելով իր ելույթը, ՀՀ երկրորդ նախագահն ասաց. «Առնվազն անբարոյականություն է, իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնել։ Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հարյուր ու մի զիբիլից, կյանքի վտանգներից չեմ փախել, հիմա պետք է իրենցից փախնեմ։ Ո՞վ են իրենք»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ