Միջազգային - Թրամփ կրտսերը վկայություն կտա Սենատի հանձնաժողովի առջև

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Թրամփ կրտսերը փակ դռների ներքո վկայություն տա Սենատի հանձնաժողովի առջև հունիս ամսին, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Հանձնաժողովը իրականացնում է հետաքննություն 2016 թ. ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության հարցի շուրջ: Դոնալդ Թրամփ կրտսերի վկայությունը կապված է նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի տված ցուցմունքների հետ, որոնք հակասում են նախագահի որդու 2017 թ. այս առումով արված հայտարարությանը:

Հանձնաժողովին հետաքրքրող թեմաների շարքում է Մոսկվայում Թրամփ Թաուերի կառուցման նախագիծը, ինչպես նաև 2016 թվականի քարոզարշավի օրերին Թրամփ կրտսերի հանդիպումները ռուս փաստաբանի հետ նախագահի քարոզչական թիմի ղեկավար Փոլ Մանաֆորտի մասնակցությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ