Մամուլ - Կեղծ բարեպաշտները. Ինչպես Վարդանյան ընտանիքը հիմնեց «Գրանդ սան»-ը

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Վարդանյան ընտանիքը հայտարարեց, որ 5 մլն դոլար է ծախսել Մյասնիկյանի արձանի հարակից այգու վերանորոգման և կառուցապատման վրա: Կարծես թե, հասարակությունը պետք է երախտապարտ լինի այս ընտանիքին Երևանին նման նվեր մատուցելու համար:

 

Մինչդեռ 2000-ականների սկզբին նույն Վարդանյաններ ընտանիքը ընդամենը 700 հազար դոլարով սեփականաշնորհեց տասնյակ միլիոններ արժեցող Երևանի լամպերի գործարանը՝ հիմնելով «Գրանդ սան» ընկերությունը, որն այդպես էլ չաշխատեց:

Հիշեցնենք, որ գործարանի տարածքում գտնվում էր մանկապարտեզ, որը Վարդանյան ընտանիքը փակեց, իսկ երեխաները, ըստ էության, հայտնվեցին փողոցում»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ