Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չի հայտնել. պաշտպաների միջնորդությունը մերժվել է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվող Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ չի հայտնել, հաղորդում է armtimes.com-ը:

Դատարանն այսպիսով մերժել է Քոչարյանի պաշտպանների երեկ ներկայացրած միջնորդությունը:

 

Աղբյուրը նշում է, որ դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո մինչեւ այն դատաքննության նշանակելը պետք է անդրադառնա ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցին: Նախկինում դատարանն այս հարցին անդրադառնում էր միանձնյա, սակայն Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշման համաձայն՝ խափանման միջոցի հարցին դատարանն անդրադառնում է կողմերի մասնակցությամբ: Մասնավորապես, դատարանը պետք է քննի մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ