Քաղաքական - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանում է Երևան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-16-ը աշխատանքային այցով կլինի Երևանում:

 

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ