Միջազգային - Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը կարող է հանգեցնել չկանխամտածված պատերազմի․ Ջերեմի Հանթ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը «շատ անհանգստացած» է նրանով, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածությունը կարող է հանգեցնել Մերձավոր Արեւելքում չկանխամտածված պատերազմի՝ հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունը վերջին տարիներին հասել է իր գագաթնակետին՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներով իրանական նավթի արտահանումը դադարեցնելու քայլեր է նախաձեռնում եւ զգուշացնում է, որ հետախուզական տվյալներ կան, թե Իրանը իբր հարձակում է նախապատրաստել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի շահերի վրա։

 Ելույթ ունենալով Բրյուսելում՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կողմերի միջեւ չկանխամտածված բախումից խուսափելու համար «հանգստության փուլի» կոչ է արել։ «Մենք շատ անհանգստացած ենք, որ հակամարտությունը կարող է հանկարծ տեղի ունենալ»,- ասել է Հանթը։

Նախօրեին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչները հայտարարել էին իրենց տանկերների վրա հարձակումների մասին։ Սաուդյան Արաբիան միջադեպը «նավթի միջազգային մատակարարումների հուսալիությունը խափանելու փորձ» էր անվանել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ