Հասարակություն - Վերելակների սպասարկման համար ամսական վճարվող միջինը 1600 դրամը կարող է ավելանալ մոտ 20-30 տոկոսով

Մեր նախագծած մոդելը ենթադրում է վերալակների փոխարինում և ծախսվող միջոցների փոխհատուցում շուրջ 20-25 տարիների ընթացքում: Սա այն բաշխվածքն է, որը թույլ է տալու այսօր առկա իրավիճակում քաղաքացիների կողմից վճարվող վերելակների սպասարկման վճարների ոչ էական բարձրացման պարագայում ծածկել այս միջոցները։ Օրինակ միջին հաշվարկով 1 բնակարանը վերելակների համար վճարում է ամսական շոիրջ 1600 դրամ: Մենք դիտարկել ենք միջինացված հաշվարկ և այսօրվա 1600 դրամը կարող է ավելանա, ոչ ավել 20-30 տոկոսով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Փոխքաղաքապետի խոսքով՝ վերելակների գրեթե 70 տոկոսը ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել. իրականացվել է 1100 վերելակների տեխնիկական գնահատում և օրերս պարզվել է, որ 31 վերելակ ենթակա է չշահագործման:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ