Սպորտ - Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի կունենա հունիսին Իտալիայում

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի է ունենալու հունիսի 17-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում:

Կայքի տեղեկություններով` հունիսի 16–ին Հայաստանի հյուրերը չարտերային չվերթով կմասնակցեն Վենետիկ։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանվել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ, բայց այդ լուրը մինչև հիմա էլ պաշտոնապես չի հաստատվել։

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ