Մշակույթ - Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

Հրաչյա Աշուղյանը ծնվել է Թբիլիսիում 1938 թվականին։ 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1975 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր: 1967 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 1975 թվականից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ։

Հ. Աշուղյանի բեմադրություններից են՝ Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Շեյնինի «Ծանր մեղադրանք», Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (երեքն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն), Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» և այլն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ