Հասարակություն - Հորս առաջադրված մեղադրանքն իր հետ կապ չունի, դա կոնկրետ անձնական վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հույս ունի, որ դատարանն արդար որոշում կկայացնի, այդ մասին այսօր նա ասել է լրագրողների հետ կարճ զրույցում՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, որտեղ մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատական նիստը։

«Ես համաձայն եմ հորս հետ, որ մեղադրանքն իր հետ կապ չունի, պնդում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է», - Aysor.am-ի հաղորդմամբ՝ ասել է Լևոն Քոչարյանը։

Հարցին, թե որո՞նք են այն փաստերը, որոնց հիմա վրա Քոչարյանները և փաստաբանները պնդում են, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ իրականացվողն անձնական վրեժխնդրություն է, Լևոն Քոչարյանը պատասխանել է.

«Ուզես-չուզես պետք է կալանքը տաս», - ասել է Լևոն Քոչարյանը՝ մեջբերելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերը։

Խոսելով 2008 թվականի իրադարձություններից՝ Լևոն Քոչարյանն ասել է, թե նախևառաջ պետք է հասկանալ, թե ով է այդ սպանությունը կազմակերպել, այդ ամենի մեջ մեղավոր, նա էլ պատասխան տա։

Ռոբերտ Քոչարյանի որդին ասել է՝ ակնկալում են, որ մինչ մինչ օրս կիրառվող ապօրինի խափանման միջոցը կվերացվի։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ