Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանը դատարանում է. մեկնարկել է նրա խափանման միջոցի գործով դռնբաց դատական նիստը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դռնբաց դատական նիստը:

Armtimes.com-ի հաղորդմամբ՝ դատական նիստերի դահլիճ է բերվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը. դատարանում է նաեւ նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը:

 

Մեղադրանքը պաշտպանելու են եկել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը, Կարեն Բիշարյանը:

Քոչարյանին նիստերի դահլիճում գտնվողները դիմավորեցին ծափահարություններով ու «ազատություն» վանկարկումներով:

Աղբյուրը նշում է, որ դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո մինչև այն դատաքննության նշանակելը պետք է անդրադառնա ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցին: Նախկինում դատարանն այս հարցին անդրադառնում էր միանձնյա, սակայն Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշման համաձայն՝ խափանման միջոցի հարցին դատարանն անդրադառնում է կողմերի մասնակցությամբ: Մասնավորապես, դատարանը պետք է քննի մեղադրյալ Քոչարանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ