Քաղաքական - Ես ավելի շատ հարգում եմ այն ՀՀԿ-ականներին, որոնք մնացին իրենց գույների մեջ․ Դավիթ Սանասարյան

Մեր դարավոր խնդիրների հիմքը ոչ թե թշնամիններն են եղել, այլ այն քամելեոնները, որոնք ըստ պահանջի՝ գույն են փոխել, ֆեյսբուքյան իր էջում գրել է լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Քաղաքականության մեջ ամենակարևոր սկզբունքը հենց սկզբունք ունենալն է։

Ցավոք, այսօր տեսա մարդկանց, ովքեր ժամանակին կոնկրետ մեկին հայհոյում էին, իսկ այսօր նրա աջակիցներն են դարձել։

Ես ավելի շատ հարգում եմ ՀՀԿ-ական կամ քոչարյանական այն կերպարներին, ովքեր մնացին թեկուզ անընդունելի, բայց իրենց գույների մեջ։

Մեր դարավոր խնդիրների հիմքը ոչ թե թշնամիններն են եղել, այլ այն քամելեոնները, ովքեր ըստ պահանջի գույն են փոխել»,- ասված է գրառման մեջ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ