Կրթություն - Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ

STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։

ԿԳՆ-ից հայտնում են, որ ծրագիրն իրագործվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների եւ մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։

Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների եւ մաթեմատիկայի (STEM) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու դասագրքերը, գնահատման համակարգը, կներդրվեն առարկաների մատուցման նոր եւ ժամանակակից մոտեցումներ։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են փորձագիտական թիմեր, որում ներգրաված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող եւ այլ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Այժմ մեկնարկում է ազգային փորձագետների ընտրության գործընթացը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ