Կրթություն - Ստորություն է տոներն օգտագործել ուսխորհուրդների հետ ինչ-ինչ հաշիվներ մաքրելու համար. ԿԳ նախարար

Կատարյալ ստորություն է այս տոներն օգտագործել տարբեր համալսարանների և ուսխորհուրդների հետ ինչ-ինչ հաշիվներ մաքրելու համար։ Դա ուղղակի անընդունելի է և նրանք, ովքեր արել են այդ քայլը, դատապարտելի քայլ են արել։ Այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արային Հարությունյանը:

«Լատինատառ ծաղկեպսակը սադրանք էր»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ լատինատառ գրությամբ ծաղկեպսակ չի ուղարկվել Եռաբլուր զինվորական պանթեոն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ