Հասարակություն - 2018-ին Հայաստանում 22551 հանցագործություն է գրանցվել

2018-ին Հայաստանում քանակական հարաբերությամբ հանցագործությունների թիվն ավելացել է: Այս մասին Ազգային ժողովի նիստում «2018 թվականին դատախազության գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում հանցագործությունների 22551 դեպք է գրանցվել: Սա 11.2 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Սակայն քրեաբանության հարցերում, գնահատելով այս կամ այն երկրում հանցագործությոեւնների աճը կամ նվազումը, ուշադրություն է դարձվում այն հացագործություններին, որոնք ունեն լատենտություն կամ հակառակը՝ չունեն», - հավելեց Դավթյանը:

Գլխավոր դատախազը նշեց, որ 2018-ին Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում գրանցվել է սպանությունների ամենացածր մակարդակը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ