Քաղաքական - Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացված է. Նիկոլ Փաշինյան

Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացված է, այս մասին այսօր վարչապետի պաշտոնում ընտրվելու մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու է սուպերվարչապետը կարմիր լուսացույցի տակ կանգնում, ինչու է հինգ ասուլիս տալիս: Ձեզ որևէ մեկն ինստրուկտրաժ արել է, թե ինչ հարց պետք է տաք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ սուպերվարչաետական համակարգը օրենքը և միայն օրինական լծակները չեն: «Սուպերվարչապետը նա է, ով ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը քեզ, բենզինի գործը քեզ, ես այստեղ 50 տոկոս եմ փայ, այստեղ պետք է ընտրվի այսինչը, այս մեկի նկատմամբ գործ հարուցեք, այս մեկի նկատմամբ կարճեք։ Սուպերվարչապետական համակարգը դա է։ Բաղրամյան 26-ն ինչու ենք վերադարձրել նախագահին, ինչու են Բաղրամյան 26-ի և ԱԺ-ի դռները բաց», - ասաց Փաշինյանը:

«Դուք տեսնում եք սուպերվարչապետ, որը գնում է դատարանում վկայի կարգավիճակով հանդես է գալիս։ Կարող էի չգնալ։ Ոմանք ասում էին՝ դա շոու էր։ Դա շոու չէր, դա քաղաքական կամքի ցուցադրում էր, բացարձակ թափանցիկության ցուցադրում»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետւի խոսքով, սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացված է։

«Ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ: Մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սուպերվարչապետ չի կրաող կինել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ