Տարածաշրջան - Այսօր ՆԱՏՕ-ն գալիս է դեպի Վրաստան. Զուրաբիշվիլի

«Պատերազմը, սադրանքներն ու ճնշումները չփոխեցին Վրաստանի գլխավոր ուղղությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի առումով, սա մեր հաղթանակն ու Ռուսաստանի պարտությունն է»,- «Ալիք մեդիա»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր լեհ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Վրաստանի նախագահը անդրադարձել է նաև միջազգային կազմակերպություններում Լեհաստանի և Վրաստանի համագործակցության խորացմանը:

«Այսօր ՆԱՏՕ-ն գալիս է դեպի Վրաստան, քանի որ Սև Ծովը անվտանգության առումով ամենակարևորներից է դարձել: Վրաստանը գործընկերների հետ պատրաստ է ապահովել Սև Ծովի խաղաղությունն ու անվտանգությունը, որպեսզի այստեղ մուտք չգործեն այն հակամարտությունները, որոնք չեն նպաստում այն կամրջին, որը պետք է գոյություն ունենա Վրաստանի և Եվրամիության միջև»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, Վրաստանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ