Հասարակություն - Երևանում հունիսին կբացվի 3000 աշխատատեղով տեքստիլ գործարան. Փաշինյան

Կառավարությունը միայն որոշումներով 49 ներդրումային ծրագրի տվել է արտոնություն: Որի շրրջանակում ստեղծվել է 4000 նոր աշխատատեղ: Այս մասին այսօր իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ 2018 թվականին ՏՏ ոլորտում աշխատողների թիվն էական տոկոսներով աճել է: «Եվ 51 հազար աշխատատեղ հայտնվել ա մեր տեսադաշտում, որ նախկինում չի եղել: Հիմա Տնտեսական զարգացման նախարարությունը հաշվարկում ա, ու կարծես 1 հինգերորդը նոր ստեղծված աշխատատեղեր են:

Քանի որ ամենախոշոր ընկերություններով հետաքրքրված չեմ, չեմ ուզում փայ մտնել, այդ պատճառով տեղյակ չեմ՝ ինչ պատկեր ա»,- նշեց Փաշինյանը, ապա հավելեց. «Ջերմաէլեկտրակայանի կառուցումն ա նախատեսվում, որի արդյունքում 1000 աշխատատեղ պիտի ստեղծվի, տեքստիլ ոլորտում ՝ հիմա Երևանում 3000 աշխատատեղով գործարան ա բացվում, խոստացել են՝ հունիսի կբացվի: Արարատի մարզում տեքստիլ ոլորտի գործարան ա բացվում, որ էլի 300 աշխատատեղ պիտի ստեղծվի»,- նշեց Փաշինյանը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ