Քաղաքական - Պաշտոնյաները պետք է ստանան պատշաճ աշխատավարձ. վարչապետը կողմ է, որ Մարությանը 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ ստանա

Իսկ Երևանի քաղաքապետը ինչքա՞ն աշխատավարձ պիտի ստանա: Այո, պաշտոնյաները պետք է ստանան պատշաճ աշխատավարձ, որպեսզի պատշաճ ծառայություն մատուցեն Հայաստանի քաղաքացիներին: Այս մասին այսօր իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նախագծին:

Նշենք, որ ըստ ծրագրի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պետք է 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ ստանա: Սակայն հարցը Երևանի ավագանու այսօրվա օրակարգից հանվել է:

Փաշինյանը նշեց, որ ինքը ՊԵԿ օրինակով ցույց է տվել՝ դա արդարացված մոտեցում է: «Ես կարծում եմ, որ Հայկ Մարությանի մղումը, մտքերի ուղղությունը ճիշտ է, և կարծում եմ նաև՝ ավագանին էլ էստեղ իր խոսքը պետք ա կարողանա ասել և պետք ա իսկապես հավասարակշռված մոտեցում ցուցաբերի: Նաև ես ողջունում եմ, որ հարցը այսօրվա օրակարգից հանվել է, նկատի ունեմ էսօրվա նիստի օրակարգից: Վստահ եմ, որ պարոն Մարությանը և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները հարցը խորը կվերլուծեն և ճիշտ որոշում կընդունեն»:

Վերջում վարչապետը նշեց, որ իր կարծիքով Մարությանը լավ քաղաքապետ է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ