Քաղաքական - Պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը ղարաբաղյան հարցի լուծման գործում. Փաշինյան

Պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը ղարաբաղյան հարցի լուծման գործում: Այս մասին այսօր իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը վստահեցրեց՝ ընտրվելու ամենասկզբում արդեն ինքը ծանոթացել է ղարաբաղյան հարցի փաստաթղթերին։ «Առաջին մտքերիցս մեկը հրապարակելն էր։ Ես կցանկանայի անել դա։ Բայց հարցը նուրբ է։ Պետք է քննարկել։ Այդ փաստաթղթերը միայն մեր սեփականությունը չեն։ Այլ նաև միջնորդների։ Ես պատասխանն ունեմ, թե լուծման ինչ շրջանակ կարող է լինել։ Դուք հո հասկանում եք, որ խոսքը մի տարբերակի մասին չէ»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով կարող է հանրաքվե անցկացվել: «Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, եթե լինի կոնկրետ առաջարկ, այն դրվելու է հանրաքվեի»:

Հարցին, թե ինչպե՞ս է ժողովուրդը որոշելու Արցախի հակամարտության հարցը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ես ունենամ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում, որ համարեմ՝ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կներկայացնեմ: Ես հնարավոր է՝ ներկայացնեմ ասուլիսով, տեսաուղերձով: Կասեմ՝ այսպիսի տարբերակ կա, ժողովո՛ւրդ ջան, հնարավոր է, որ հանրաքվե լինի՝ դուք թույլ տալի՞ս եք այս շրջանակում բանակցել»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ