Տարածաշրջան - Ստամբուլի ընտրությունները չեղյալ են հայտարարվել

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մայիսի 6-ին որոշում է կայացրել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու վերաբերյալ, գրում է «Էրմենիհաբերը»։

Այսպիսով փաստորեն ընդունվեց իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առարկությունը՝ կապված մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների հետ:

Թուրքիայի ԿԸՀ-ն հայտարարել է նոր ընտրությունների անցկացման օրը։ Այն տեղի կունենա հունիսի 23-ին։ Հաղթած ընդդիմադիր թեկնածու CHP-ական Էքրեմ Իմամօղլուն հայտնել է իր դժգոհությունն ու վրդովմունքը այս որոշման առնչությամբ։ Իշխող կուսակցության պարտված թեկնածու AKP-ական Բինալի Յըլդըրըմը, բնականաբար, գոհ է որոշումից։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)։ Իշխող ուժը ծանր տարավ հատկապես Ստամբուլում կրած պարտությունը և ոչ մի կերպ չհամակերպվեց դրա հետ։ Արդյունքում սկանդալային որոշում կայացվեց ընտրությունները չեղարկելու վերաբերյալ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ