Քաղաքական - Իշխող ուժի պատգամավորները մտավախություն ունեն, թե Սերժ Սարգսյանը, հնարավոր է դառնա ԱԱԾ պետ. Էդմոն Մարուքյան

Հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, հիմա այս դահլիճում ձեր կողմից դավաճանվում են մայիսյան թեզիսները։ Այս մասին այսօր Աժ-ում՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք գտնում ենք, որ երկիրը գյուղնախարարություն պետք է ունենա, որը ՀՆԱ 16 տոկոսն է գեներացնում, մշակույթի մասին էլ արդեն ելույթ ունեցան, էլ չեմ ուզում անդրադառնամ»,- Նշեց Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ ինքը տպավորություն է ստացել, որ իշխող ուժի պատգամավորները մտավախություն ունեն, թե Սերժ Սարգսյանը, հնարավոր է դառնա ԱԱԾ պետ, հետո ԱԱԾ-ն վերամիավորի ոստիկանության հետ, հետո դառնա պաշտպանության նախարար, հետո վարչապետ, հետո նախագահ, հետո վարչապետ։

«Ինչի՞ մասին են այս քննարկումները, ախր այդ վտանգները հիմա ձեզ է սպառնում, Սերժ Սարգսյանն անվերադարձ գնացել է, դա ինչ ասելու բան է։ Ինչու՞ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի խոստումը, ասել է՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ»,- ասաց նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ