Քաղաքական - Ծառուկյանը կուսակցության ղեկավար է, ամբողջ աշխարհում ճանաչում, հարգանք ունի. ԲՀԿ ղեկավար

Էսօր էս երկրում սաղ լուծվել, պրծել ա, միայն Ծառուկյանին պետք է ստուգել, էլ ուրիշ մարդ էս երկրում չկա: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Էդ սաղ, որ մինչեւ հեղափոխությունը կային, հիմա էլի իրենք կան, բայց իրենց մասին չի խոսվում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ մարդիկ քաղաքականությունից դուրս են եկել, Ծառուկյանն արձագանքեց. «Աաաա, քաղաքականությո՞ւնն է բոլորին խանգարում, այո՞: Նրանք քաղաքականության մեջ չեն եղել, եթե եղել են անհատ պատգամավոր են եղել, իսկ Ծառուկյանը կուսակցության ղեկավար է, ամբողջ աշխարհում ճանաչում, հարգանք ունի: Ամբողջ աշխարհում Ծառուկյան անունը որպես մարդ, հարգարժան մարդ, դա ասելու հարց չի»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ