Հասարակություն - ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողերը դավադրաբար հանձնելու վտանգ ես այսօր չեմ տեսնում․ Արաբոյի Մանվել

«Արաբո» ջոկատի հրամանատար, «Արաբո» ՀԿ նախագահ, ԵԿՄ վարչության անդամ Մանվել Եղիազարյանն ասուլիսի ժամանակ խոսեց ԼՂ հիմնախնդրի, դրա հետ կապված գործընթացների ու հնարավոր զարգացումների մասին: Ազատամարտիկն ասաց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, իսկ ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն այս հարցում ամբողջությամբ հասկանալի եւ պարզ է։ 

«Ամեն ինչին պետք է մեծ քաղաքականությունը նպաստի, որ կարողանանք Արցախը բերել բանակցային սեղան։ Եթե մենք խոսում ենք մարդու, ժողովուրդների ազատության մասին, եթե խոսում ենք ազգերի ինքնորոշման մասին, ապա տվյալ ժողովուրդը պարտավոր է բարձրաձայնել, թե ինքը ինչ է ուզում։ Եթե մենք իրենց տեղը որոշում ենք կայացնում, Արցախի ժողովուրդը վաղը կարող է ասել` մենք ո′չ Ձեզ հետ ենք համաձայն, ո′չ նրանց: Դրա համար Արցախը պետք է ներկա լինի բանակցություններին»,- ասաց Եղիզարյանը։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ