Քաղաքական - Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը պատրաստվում է կրկին դիմել ՄԻԵԴ

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ դատավարական և նյութական խախտումների հիմքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Մենք սպառված ենք համարում արդարադատությունը ներպետական ատյաններում և օրենքով սահմանված կարգով դիմելու ենք ՄԻԵԴ: Որոշում ենք կայացրել, որ առաջին դատական ակտը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը, չենք սպառելու ներպետական ատյաններում, քանի որ դատավարական և նյութական խախտումները չափազանց աղաղակող էին»,- ասել է պաշտպանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ