Կրթություն - ԿԳ նախարարը մամուլի նոր խոսնակ ունի

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մամուլի նոր խոսնակ ունի: Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԳՆ մամուլի արդեն նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իր վերջին օրն է։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ