Քաղաքական - Արտակ Զեյնալյանն ու ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը և նշել, որ բոլոր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Նախարարի խոսքով, Հայաստանը շտապում է նյութականացնելու լեգիտիմության ռեսուրսը՝ այն շոշափելի բարեփոխումների վերածելու միջոցով, և այդ ճանապարհին բարեկամ երկրների ցանկացած աջակցություն օգտակար կլինի Հայաստանի համար:

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու Հայաստանի Կառավարությանը գերակա ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում և նախարարի հետ քննարկել, թե ինչ կարևոր դերակատարում կարող է ունենալ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Նախարարության հակակոռուպցիոն և դատական համակարգի բարեփոխումների ջանքերին օժանդակելու հարցում, որոնք Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և տնտեսական զարգացման լայնածավալ ջանքերի մի մասն են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական արդարադատության ոլորտում ծրագրերի մշակման ուղղությամբ և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ