Տնտեսություն - 84.000 մարդու համար բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը. Բաթոյան

Փոխություններ են կատարվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, ինչի արդյունքում 21.000 շահառուների համար բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը՝ դառնալով 25.500 դրամ: Խոսքը 84.000 մարդու մասին է: Այս մասին այսօր՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարի խոսքով՝ բարձրացվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը, ինչի արդյունքում 63.000 շահառուների 2019թ. հունվարի մեկից վճարվում է 25.500 դրամ նպաստ:

«Սահմանվել է «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը», ըստ որի՝ ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից կտրամադրվի նաև ֆինանսական աջակցություն՝ մինչև 150.000 դրամի սահմաններում:

Փոփոխություններ են կատարվել «Մարդկանց թրաֆիկինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում», որի արդյունքում թրաֆիկինգի զոհ երեխաներին պետության կողմից կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցություն՝ 250.000 դրամի սահմաններում»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ