Միջազգային - Ուղեւորները տեսանկարել են Sukhoi Superjet 100 օդանավում հրդեհի սկսվելը

Համացանցում է հայտնվել «Աէրոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 օդանավի սրահում կատարված տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուղեւորներից մեկի նկարահանած կադրերում երեւում է, թե կրակն ինչպես է ընդգրկել օդանավի թեւը: Լսվում է, թե ինչպես է սրահում խուճապ առաջանում, սակայն առանձին ձայներ հանդարտվելու եւ վթարային մուտքի մոտ գնալու կոչ են անում:

Կիրակի երեկոյան Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող Sukhoi Superjet 100 օդանավում տեղի էր ունեցել վթար: Թռիչքից 28 րոպե անց անձնակազմը շտապ «Շերեմետեւո» էր վերադարձել:

Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել էին նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել էին օդանավի կանգնակները եւ հրդեհվել շարժիչները։ Այնուհետեւ կրակը տարածվել էր օդանավի պոչամասում:

Վերջին տեղեկություններով՝ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է:

Մուրմասկի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Չիբիսը մարզում եռօրյա սուգ է հայտարարել: Մարզի զոհված բնակիչների ընտանիքները կստանան մեկական միլիոն ռուբլի, մի շարք տուժածներ՝ 500-ական հազար:

Ողբերգությունից հետո ՔԿ-ն քրեական գործ է հարուցել, իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է ստեղծել ԱԴ քննության պետական հանձնաժողով: «Ռոստրանսնադզորը», իր հերթին, արտահերթ ստուգումներ կացկացնի «Աէրոֆլոտում», «Շերմետեւոյում» եւ օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիայում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ