Հասարակություն - Հայասատնից ավելի քան 10 անգամ մեծ տարածք ունեցող Շվեդիայում գործում է 26 անգամ քիչ հանք

Հանքարդյունաբերության մասին խոսելիս հաճախ են համեմատություններ անում զարգացած երկրների հետ՝ բերելով նաև Շվեդիայի օրինակը։ Հիմնական թեզերից մեկն այն է, թե տեսեք, որ այդ երկրներում էլ են հանքեր շահագործվում։ Այո՛, մենք դա գիտենք, ուղղակի Հայաստանի հետ համեմատություն անելիս բոլոր փաստերն ու թվերը պետք է ամբողջական ներկայացնել: Այս մասին գրված է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում:

Հայաստան- Տարածքը (Արցախի հետ) 42,1 հազար քառ․կմ, բնակչությունը մոտ 3 միլիոն, բնակչության խտությունը 101,5 մարդ / քառ․կմ։

Շվեդիա- Տարածքը 450,3 հազար քառ․կմ, բնակչությունը 10,2 միլիոն, բնակչության խտությունը 23 մարդ / քառ․կմ։

Հայաստան- 417 հանք, որից 27-ը մետաղական։

Շվեդիա- 16 հանք, որից 13-ը մետաղական։

Հայաստան- Հանքերին լիցենզիա տալու ոչ մի սահամափակում չկա։

Շվեդիա- Լիցենզիա կարող են ստանալ միայն այն հանքերը, որոնք ունեն նվազագույնը 25 տարի շահագործման պաշարներ։

Հայաստան- Վերջին 100 տարում հանքերի քանակը տասնապատիկ ավելացել է՝ ապահովելով Հայաստանի ՀՆԱ-ի մեջ մոտ 350 միլիոն Եվրոյի արժեք։

Շվեդիա- 100 տարի առաջ եղել է մոտ 500 հանք, հիմա գործում են ընդամենը 16-ը, որոնք տարեկան ստեղծում են մոտ 12 միլիարդ Եվրոյի արժեք Շվեդիայի ՀՆԱ-ի մեջ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ