Քաղաքական - Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցչին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Ակսելրոդին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։

Նա նախագահ Սարգսյանին ներկայացրել է ՄԱԿ-ի փորձագետների թիմի կողմից պատրաստված «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ ներդրումները հիմնավորող փաստարկներ» զեկույցը:

Զեկույցում ներկայացված են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրներն ու այդ հիվանդություններով պայմանավորված տնտեսական ծախսերը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է նման ուսումնասիրության անցկացումը և կարևորել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված միջոցառումները։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված քայլերին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ