Տարածաշրջան - Ապրիլին տարեկան գնաճը Վրաստանում կազմել է 4.1%

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երկրում ապրիլ ամսին տարեկան գնաճը հասել է մինչև 4.1%-ի, ինչը 2018 թվականի հունվարից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին գրում է aliq.ge-ն:

Բացի այդ, Վրաստանում 2019 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճի մակարդակը կազմում է 0.2%:

Ապրիլ ամսին նախորդ ամսվա համեմատ գնաճ է գրանցվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների, հագուստի, հյուրանոցների, սրճարանների, ռեստորանների խմբերում:

Ինչ վերաբերում է տարեկան գնաճին, ամենաշատը թանկացել է բանջարեղենն ու միրգը՝ 22․3%-ով, ինչպես նաև ծխախոտը՝ 44.4%:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ