Քաղաքական - ՀՀ-ում ներդրողների 90%-ն ուզում է ստանալ երկրի ղեկավարի «դաբրո»-ն. Փաշինյան

Ներդրում անել ցանկացողների 90 և ավելի տոկոսն ուզում է անձամբ իր գործողությունները համաձայնեցնել երկրի ղեկավարի եւ ղեկավարության հետ: Այս մասին այսօր Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը վստահեցրեց, որ հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, նրա ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ: «Մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների մասին, այն գործողությունների մասին, որոնք օգտվում են սեփական ազատություններից, բայց նաեւ հարգում են ուրիշների ազատությունը: Այս փիլիսոփայությունը Հայաստանը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավար երկրներից մեկը», - հայտարարեց վարչապետը:

Նա նկատեց, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ իրենց խանգարում են. «Դա այն է, որ մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին: Մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումները, «դաբրո»-ների կարիք եւ տնտեսական որեւէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 տոկոսից ավելին ուզում է իր գործողություններն անձամբ համաձայնեցնել երկրի ղեկավարի եւ ղեկավարության հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք, որովհետեւ մեր աշխատանքն է բոլոր մարդկանց քաջալերել, լսել, բայց ժամանակը չի բավականացնում դրա համար: Սա է մեզ խանգարող իրենցիան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ