Մամուլ - Հայկ Մարությանը որոշել է կտրուկ բարձրացնել իր ու մյուսների աշխատավարձը

«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը Երեւանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։ Երեւանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին եւ անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։

Ըստ ներկայացվող նախագծի, Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար։

«Ճակատագիրը» բարեհաճ է գտնվել նաեւ վարչական շրջանների ղեկավարների՝ թաղապետերի նկատմամբ․ նրանք 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ է աճել՝ նախկին 1998 հաստիքի փոխարեն 2124,5 հաստիք կունենան։ Մենք հարցրինք՝ այս աղքատ երկրում որտեղի՞ց միջոցներ, ասացին՝ «համայնքային բյուջեից»։

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ