Հասարակություն - Ապրիլին Հայաստան է ներմուծվել 9481 ավտոմեքենա. ներմուծման աճը կազմել է 119%․ ՊԵԿ

2019թ-ի ապրիլին ներմուծվել է 9481 ավտոմեքենա, այն դեպքում, որ 2018թ-ի ապրիլին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ ամիս արձանագրվել է 119% աճ, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը։

«Հաշվի առնելով աճի տեմպերը, ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության ԲՈԼՈՐ մաքսատներում.

Արարատյան (Նորագավիթ)

Արևմտյան (Կարգո տերմինալ)

Հարավային (Սիսիան)

Հյուսիսային (Գյումրի)

Արևելյան (Վանաձոր)

Ինչպես նաև հիշեցնում եմ, որ Նորագավիթում Հունվար ամսվանից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»,- ասված է գրառման մեջ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ