Մշակույթ - Բակո Սահակյանը Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Երախտագիտության» մեդալով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անվանի կոմպոզիտորին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ՝ կարեւորելով նրա ավանդն Արցախում մշակույթի զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ