Քաղաքական - Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանն իրեն Արցախում հաշվառումից հանելու համար, հայտնում է factor.am-ը։

«Մենք ունենք վերջին տասը տարին անընդհատ կացության խնդիր, մենք առաջին հերթին դատի ենք տվել։ Գործը դատարանում է մայիսի քսաներեքին Ստեփանակերտում տեղի կունենա դատ․տեսնենք՝ ինչ պատասխան են տալու։ Մենք հանդիպում ենք քաղաքացիների հետ, պատրաստվում ենք ստորագրահավաքի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բաբայանը։

Նա իր բնակության հարցի այս խոչընդոտները որակել է որպես քաղաքական քայլեր ուղղված իր դեմ։

Factor.am-ի հացրին, թե հնարավոր համարում է Արցախում տեղի ունենա իշխանափոխություն, Բաբայանն ասել է` դա պարզ կլինի ժողովրդի հետ հանդիպումներից հետո․ «Հանրահավքներ կանենք, կխոսենք, հետո նոր կասենք։ Մարդկանց ասում են, եթե դուք ինչ-որ քայլ անեք, ապա ձeր գործը կկորցնեք, ես դա բնական եմ համարում, քանի որ այդ մարդիկ իրենց պաշտոնը ցանկանում են ատամներով պահել»,- շեշտել է Բաբայանը։

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նաև ասել է, որ անկախ նրանից, որ ուժայինները իշխանությանն են կցված, եթե ժողովուրդը ցանկանա, ապա իշխանությունը կհեռանա․

«Արցախի բնակչության 95 տոկոսը չի ընդունում ներկա իշխանությանը, դա փաստ է»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ