Ժամանց և շոու բիզնես - Facebook-ը՝ խոշոր փոփոխությունների շեմին

Facebook ընկերության ղեկավար Մարք Զաքերբերգը ելույթ ունենալով ընկերության համաժողովին հայտարարել է՝ ընկերությունը փոխում է զարգացման ուղղությունը առցանց «հրապարակին» ավելացնելով մասնավոր վայրեր, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը։

«Ի հավելում առցանց «հրապարակի», մեզ անհրաժեշտ են նաեւ առանձնասենյակների առցանց տարբերակներ, որտեղ մարդիկ կարող են առցանց առանձնազրույցներ ունենալ, փոխանակել մտքեր կամ վճարումներ կատարել, որի մասին մյուսները չեն տեղեկանա»:

Մեկ միլիարդից ավելի օգտատեր ունեցող Facebook-ը վերջերս քննադատության է ենթարկվում օգտատերերի մասնավոր տվյալների անբավարար պաշտպանվածության համար: Զաքերբերգի խոսքով, մոտ ժամանակներս Facebook-ն ավելացնելու է մասնավոր հաղորդագրությունների եւ տվյալների մասնավոր փոխանակման հնարավորությունները, թույլ տալով մարդկանց առցանց առանձնազրույցներ ունենալ, ճիշտ այնպես, ինչպես իրական հյուրասենյակներում:

Հանրային ոլորտի աշխատակիցները սակայն, չեն դժգոհում «Facebook՝ առցանց հրապարակ» տարբերակից: Ռուբի Գայլենը նշում է, որ ի շնորհիվ Facebook-ի նրանք կարող են իրենց հաղորդագրությունը հասցնել մեծաթիվ մարդկանց: Ընդհանուր առմամբ Զաքերբերգը հավատացած է՝ Facebook-ն աշխարհում դրական դեր է խաղում.

«Մենք թույլ ենք տալիս մարդկանց կիսվել մյուսների հետ ոչ միայն իրենց կյանքի շրջադարձային պահերին այլեւ առօրյա հարցերում ստանալ էմոցիոնալ աջակցություն, կատակել, ստանալ միասնականության զգացողությունը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ