Հասարակություն - Աննա Հակոբյանը Դմիտրի Մեդվեդևին ողջունել է հայկական արտադրության զգեստով

Ապրիլի 29-ին, կառավարական առանձատանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ողջունելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, հավատարիմ մնալով իր խոստմանը, կրել է հայկական Z.G.est ապրանքանիշի սև casual ոճի զգեստը և ELMA shoes արտադրության կոշիկներ:

Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ