Տարածաշրջան - Դավութօղլուն կանխել է ինքնասպանության փորձ

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փրկել է մի քաղաքացու, ով փորձել է ցած նետվել Ստամբուլի կամուրջներից մեկից: Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել աշխատանք չունենալու պատճառով։

«էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ուշագրավ է, որ նա կրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) տարբերանշանով շապիկ, իսկ ուսերին եղել է Թուրքիայի պետական դրոշը։

Այն պահին, երբ արդեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, մոտակայքում պատահաբար հայտնված նախկին վարչապետը համոզել է տղամարդուն չնետվել կամրջից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ