Քաղաքական - Մենք այս տարի շանս ունենք գյուղացիներին պատշաճ ոռոգման ջրով ապահովելու. Փաշինյան

Մենք այս տարի շանս ունենք գյուղացիներին պատշաճ ոռոգման ջրով ապահովելու համար և հույս ունեմ, որ այդ շանսը կօգտագործենք: Եթե կլիմայի գլոբալ փոփոխությունները Հայաստանում այնպես արտահայտվեն, ինչպես այս տարի են արտահայտվել, կարող ենք ասել, որ մեր բախտը բերում է: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այլ կարծիք ուներ: «Հետազոտություններ, կանխատեսումներ կան մինչև 2030, 2070 և 2100 թվականների համար: Տարբեր սցենարներով նախնական 2030-ին մոտ 11 տոկոսով նվազում է գետային հոսքը, սակայն կան նաև հետազոտություններ, որ մայիսից-հոկտեմբեր կնվազեն տեղումների քանակը: Մյուս կողմից կապված կասպից ծովից գոլորշիացման ավելացման հետ, հնարավոր են հեղեղումներ և մեծ տեղումներ ոռոգման սեզոնից դուրս: Դրա համար առավել քան արդիական է ջրամբարաշինությունը»,-ասաց նախարարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ