Քաղաքական - Գլխավոր դատախազը բացառում է Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը

Բացառում եմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի այն պնդումը, թե Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Կոնկրետ արարք է մեղսագրվում, որը համադրվել է քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի հետ»,- ասաց Դավթյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ