Մամուլ - «Ծառուկյանն ասի՝ մեկ մարդու պես կդնենք մանդատները». ԲՀԿ-ն սպառնում է արտահերթ ընտրություններով

«Հրապարակ» թերթը գրում է. ««Եթե իշխանությունը գնաց տնտեսական շուկայի վերաբաշխման և որոշեց, որ իսկապես խնդիր կա Գագիկ Ծառուկյանի մանդատի հետ կապված, ապա մեր առաջնորդը ևս չի ուշացնելու իր պատասխան քայլերը. բոլորս վայր ենք դնելու մանդատներս` Ծառուկյանի հետ»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը:

 

Մենք հայտնի սահմանադրագետներից մեկից հետաքրքրվեցինք, թե նման քայլն ինչ է ենթադրում։ «Սահմանադրությունն ամրագրում է, որ պառլամենտի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմությունը, անգամ առանց «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի՝ մանդատների վայր դնելու դեպքում պառլամենտը կդառնա հակասահմանադրական, սակայն պետք է հաշվի առնել, որ մանդատները պետք է վայր դնեն ոչ միայն ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները, այլև նրանցից հետո համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները: Հակասահմանադրական այդ իրավիճակը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց նա:

Կգնա՞ն դրան ձեր բոլոր կուսակիցները՝ հարցրինք ԲՀԿ-ականին։ «Չկասկածեք․ եթե Ծառուկյանն ասի` մեկ մարդու նման»: Իսկ հետո՞: «Պարոն Ծառուկյանը նպատակ ունի նման զարգացումների դեպքում ստեղծել մեծ դաշինք և դաշինքով գնալ ընտրությունների»: Ո՞ւմ հետ։ «Շատերն են արդեն պատրաստակամություն հայտնել»»:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ