Մամուլ - Բացառում եմ ինչպես Դավիթ Սանասարյանի, այնպես էլ ՊՎԾ մյուս երկու աշխատակիցների մասնակցությունը կոռուպցիոն գործարքներին․ Դավիթ Ադյան

«Բացառում եմ ինչպես Դավիթ Սանասարյանի, այնպես էլ ՊՎԾ մյուս երկու աշխատակիցների մասնակցությունը կոռուպցիոն գործարքներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը, ով Հեմոդիալիզի քրեական գործով մեղադրյալ Սամվել Ադյանի ազգականն է։

«ՊՎԾ ղեկավարի ու Սամվել Ադյանի տեսակի մասին… Գնացե՛ք, էդ մարդկանց կենցաղային պայմանները տեսեք ու կհասկանաք՝ արդյո՞ք իրենք կոռուպցիոներներ են, թե՞ ոչ »,- հավելել է նա։

168.am-ի ճշգրտող հարցին, թե՝ նման կարծիքի պարագայում արդյո՞ք նա համարում է, որ գործն ուղղորդված է, Դ. Ադյանը չցանկացավ որակումներ տալ։

«Մենք իրավապահ մարմինների հանդեպ մեր հարգալից վերաբերմունքը չպիտի կորցնենք մեր անձնական կարծիքի պատճառով»,- ասել է Ադյանը։

Ի դեպ, Դավիթ Ադյանը մանրամասներ է հայտնել նաև Սամվել Ադյանի մասին։

«Ինքը էնպես է հիասթափվել պետական ապարատից, որ ամբողջ կյանքում երևի էլ չի աշխատի պետապարատում»,- ասել է նա։

Հիշեցնենք Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջադրել է ծանր հետեւանքներ, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ