Քաղաքական - Միհրան Պողոսյանի արարքն անընդունելի է. Արթուր Դավթյան

Մարդկայնորեն ԴԱՀԿ ծառայության նախկին պետ և նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արարքը անընդունելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, որոնցում նշվում է՝ Պողոսյանը, ձգտելով չհայտնվել հայկական արդարադատության ձեռքում, քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում։

Գլխավոր դատախազը նշեց, որ արտահանձնման գործընթացը նորմալ է ընթանում։

Անդրադառնալով Պողոսյանի՝ քաղաքական ապաստան խնդրելուն՝ Դավթյանը նշեց, «Պետությունը, որին դիմում են, պարտավոր է չտեղեկացնել։ Եղել են դեպքեր, երբ մեզնից են ապաստան խնդրել։ Մենք նույնպես պարտավոր ենք հետեւել այդ ընթացակարգին։ Մինչեւ գործընթացի ավարտը մարդը չի կարող հանձնվել»,- նշեց Դավթյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ