Տարածաշրջան - Ադրբեջանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը

Ադրբեջանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այն կրում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը, հաղորդում է «Էրմենիհաբերը»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ զորավարժության նպատակն է փորձի փոխանակման միջոցով ամրապնդել 2 երկրների զինված ուժերի համագործակցությունը և բարելավել համատեղ գործողությունների համակարգումը:

Զորավարժությանը ներգրավված են զրահամեքենաներ, հրետանային մարտկոցներ, հրանոթներ, ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ՀՕՊ համակարգեր: Զորավարժությունն ավարտվելու է մայիսի 3-ին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ