Տարածաշրջան - Քուրդ զինյալների հարձակման հետևանքով թուրք զինվոր է սպանվել

Սիրիայի Ազազ քաղաքում բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի զինված ուժերի ու տեղի քրդերի միջև։ Քուրդ զինյալների հարձակման հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, 3 հոգի էլ՝ վիրավորվել: Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ թուրք զինվորները վերադառնալիս են եղել իրենց ռազմաբազա, հայտնում է «Էրմենիհաբերը»։

Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Այս պահին Ազազի շրջանը, ինչպես նաև հարակից շրջանները, վերահսկվում են Թուրքիայի զինված ուժերի կողմից։ Հենց այդ տարածքում էր, որ Թուրքիայի զինված ուժերն իրականացրել էին «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որը մեծ հաշվով ուղղած էր քրդական ուժերին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ