Հասարակություն - Հարգանքի տուրք ԱՍԱԼԱ-ի նախահայր Գուրգեն Յանիկյանի հիշատակին

Հայկական Ժողովրդային Շարժման Լիբանանի և Սուրիայի կառույցը, ողջունում է ի ԱՍԱԼԱ-ի հոգևոր հայր, հանուն ազգային իրավունքների ձեռքբերման զինյալ պայքարի շեփորի հնչյունները առաջինը արձակած՝ Գուրգեն Յանիկյանի աճյունի Հայաստան տեղափոխումը և հայրենի հողում ամփոփումը:

Մենք լիահույս ենք, որ աշխարհի տարբեր անկյններում սփռված եւ օտար հողերում ամփոփված ազատագրական պայքարի նահատակների աճյնների Հայաստան տեղափոխման գործընթացը այս առաջին քայլով իր անկասելի մեկնարկը կարձանագրի ու կվերածվի համազգային իղձերի իրականացման յուրօրինակ երևույթի:

Այս առիթով կոչ ենք անում հայրենի մեր ժողովրդին, որ մայիսի 5-ին ներկա գտնվի Մայիսին Եռաբլուրում նախատեսված միջոցառմանը և իր հարգանքի տուրքը մատուցի հերոսի հիշատակին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ