Քաղաքական - Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն: Ավելին, այսօրվա որոշ պսեվդոընդդիմադիրներին հիշեցնեմ, որ միակ ուժը, ով չսատարեց և կողմ չքվեարկեց մայիսի մեկին Փաշինյանի թեկնածությանը, հանրապետականն էր: Բայց ասողին լսող էր պետք:

Հ.Գ. Պատմությունը դաժան է և անողոք թե՛ քաղաքական պայքարն ատելության վերածողների, և թե՛ քաղաքական կոնֆորմիստների ու գաստրոլյորների նկատմամբ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ