Քաղաքական - Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երկար, ծանր վիրահատություն էր, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, առկա է դրական դինամիկա: Կյանքին վտանգ չի սպառնում, նա վերակենդանացման բաժանմունքում է, դեռ երկար բուժում կստանա»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ